Նոր լուծումներ սպասվում են

Մենք թարմացնում ենք գործառույթները և մշակում նորերը:

Հարթակի մասին

Չափեք անչափելին, վերլուծեք այն, ինչ դժվար է եղել հավաքագրել: Առցանց լրատվամիջոցների ամենամեծ բազան կօգնի անմիջապես գտնել Ձեր մասին հիշատակումները բոլոր ԶԼՄ-ներում:

Տեսնել գինը

Ո՞վ կարող է օգտվել մեր ծառայություններից

Հասարակայնության հետ կապերի մասնագետներ
Rumors Monitoring- ը առաջարկում է ձեզ իրական ժամանակում տեղեկանալ ձեր կազմակերպությանը վերաբերող կարևոր նորություններին և պատմություններին: Խելացի հարթակի միջոցով մի տեղում առցանց կոնտենտի որոնման և վերլուծության հնարավորությունը թույլ կտա արդյունավետ կերպով կառավարել ապրանքանիշի հեղինակությունը, չափել ճանաչելիությունը, պարզել մեդիա հարթակի հիմնական ուղղվածությունը ու մարտավարությունները և վերլուծել հրապարակումների տոնայնությունը:


Շուկայագետներ/մարքեթինգի մասնագետներ
Կարևոր է հասկանալ, թե ինչպես են ուրիշներն ընկալում ձեր ապրանքանիշը: Մեր հարթակը հնարավորություն կտա այս ոլորտի մասնագետներին գնահատել մարքեթինգային ջանքերի արդյունավետությունը և համեմատել դրանք մրցակիցների տվյալների հետ այնպիսի ցուցիչների միջոցով, ինչպիսիք են կարծիքների փոխանակումը և ապրանքանիշի ընկալումը: Մեր օգնությամբ դուք կարող եք իրական ժամանակում բացահայտել ամենաարդյունավետ բանալի բառերը, միտումները և թեմաները, ինչպես նաև կանխատեսել մրցակիցների հետագա գործողությունները:


Ղեկավարներ
Մեր հարթակի օգնությամբ դուք կխնայեք մրցակիցների մասին տեղեկատվության որոնման վրա ծախսվող ժամանակը ՝ արտաքին տեղեկատվական հոսքի ներքին կենտրոնացման շնորհիվ: Ստացեք սզբնական կոնտենտը անմիջապես ձեր էլ.փոստի միջոցով և անմիջապես կիսվեք հիմնական արդյունքներով գործընկերների և հաճախորդների հետ: Մեր օպտիմիզացված և ավտոմատացված ծառայությունը կհավաքագրի ձեզ համար անհրաժեշտ տվյալները 24/7 ռեժիմով, տրամադրելով մանրամասն վերլուծություն, և կօգնի զարգացնել ձեր բիզնեսը բարելավելու արդյունավետ ռազմավարություններ:

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեր գոհունակ հաճախորդների կարծիքները

keyboard_arrow_left
keyboard_arrow_right
Test
Rumours Monitoring-ը ապացուցեց, որ շատ օգտակար գործիք է մեզ համար: Ի տարբերություն այլ ծրագրերի, այն հիանալի է հայալեզու մամուլի համար և թույլ է տալիս հեշտությամբ ֆիլտրել որոնման արդյունքում ստացված նյութերը: Բացի ժամանակ և ջանքեր խնայելուց, ծրագիրը նաև առաջարկում է հեշտ հասանելիություն և մոնիթորինգի միասնական հարթակ:
Rumors Monitoring-ը հրաշալի հարթակ է նրանց համար, ովքեր ցանկանում են մեկ քլիքով դառնալ անհրաժեշտ տեղեկատվության կրողը: Բանալի բառերի օգնությամբ համակարգը շատ արագ կարողանում է որսալ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը: Հրաշալի գործիք, որը հնարավորություն է տալիս աշխատանքը առավել արդյունավետ կազմակերպել, խնայել ժամանակը, հասկանալ հասարակությունում առկա ինֆորմացիոն հետաքրքրությունները:
Տեղեկատվության ահռելի հոսքի մեջ Rumors Monitoring-ը հնարավորություն է տալիս խնայել ժամանակ և աշխատակիցների կարողություններն ուղղել հաստատության հանրային հաղորդակցության մշակման ուղղությամբ՝ հաշվի առնելով նաև համակարգի ընձեռած մի շարք հնարավորությունները: Թիմի արագ արձագանքը բարձրացրած խնդիրներին ու առաջարկների արագ տեղայացումը համակարգում խոսում է կազակերպության դրական իմիջի մասին:
Ուզում եմ արտահայտել իմ հիացմունքը Rumors Monitoring-ի աշխատանքով: Ես օգտվում եմ ձեր պրոդուկտներից արդեն մի քանի ամիս և ցանկանում եմ ասել, որ Rumors Monitoring-ը հիանալի գործիք է PR և հաղորդակցության մասնագետների, պաշտոնական խոսնակների համար: Այն իսկապես հեշտացնում է կյանքը: Դուք ստիպված չեմ մշտապես սթրեսի ենթարկվել՝ հետևելով մամուլում լուսաբանմանը, կապված ձեզ կամ ձեր ընկերության հետ: Դա արվում է ձեզ համար շատ արագ, արդյունավետ և հասկանալի կերպով: Օգտվելով այս գործիքը, դուք կարող եք ձեր ռեսուրսներն օգտագործել ավելի արդյունավետ ձևով: Մամուլի մոնիթորինգի փոխարեն դուք կարող եք կենտրոնանալ վերլուծել ավելի խորքային հարցեր. ի՞նչ է գրված, ինչպե՞ս է գրված, ինչու՞ է հենց այդպես գրված, ի՞նչ է հարկավոր անել ավել կամ պակաս ուշադրություն ստանալու համար մամուլի կողմից, ո՞ր ժամն է առավել արդյունավետ մամուլի հաղորդագրություն ուղարկելու համար, ո՞ր թեմաներն են առավել հետաքրքրում լսարանին և այլն: Շնորհակալ ենք նման մասնագիտական հնարավորության համար, գործընկերներ: Ձեր կողմից ստեղծված համակարգը շատ ավելի գրավիչ է դառնում ձեր սիրալիր, աջակցող և պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ:
Ճկուն եւ նորարարական լուծումներով հարթակ է՝ տեղեկատվական հարուստ բազայով։ Ունի հրաշալի թիմ, որի հետ համագործակցելը հաճելի է եւ արդյունավետ։
Հանրային կապերի մասնագետի համար ԶԼՄ-ների վերլուծությունն ամենօրյա աշխատանք է: Նախկինում մասնագետները շատ ժամանակ էին ծախսում ԶԼՄ-ների հրապարակումները հավաքագրելու և վերլուծելու համար: Այսօր ստեղծվել են ավտոմատացված համակարգեր, որոնք հանրային կապերի մասնագետին մի քանի րոպեի ընթացքում տալիս են ընդհանուր պատկեր: Ռումորս մոնիթորինգը նորարար լուծումներով հարթակ է: Ռումորս մոնիթորինգն աշխատանքային նոր ոճ ձևավորվեց: Հայկական PR ասոցիացիան համագործակցում է Հայկական PR մրցանակաբաշխության գիտական ուսումնասիրությունների տիրույթում, ինչպես նաև տեղական և միջազգային ծրագրերի շրջանակում: Հետազոտությունների, մշտադիտարկման համար սա հրաշալի հնարավորություն է: Շնորհակալություն մեր գործընկերներին՝ գրագետ և արհեստավարժ աշխատանքի համար
Այս հարթակը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչպես նաև բանալի բառերի օգնությամբ ապահովում է ցանկացած թեմայի վերաբերյալ մամուլի ամբողջական անդրադարձի արագորեն ստացումը: Հրաշալի հարթակ է բոլոր նրանց համար, ովքեր աշխատանքի բնույթից կամ այլ նպատակներից ելնելով՝ ցանկանում են օնլայն ԶԼՄ-ների արագ մոնիտորինգ իրականացնել: Հարթակը հրաշալիորեն տեսակավորում է հրապարակումները, ունի ֆիլտրացիայի ճկուն համակարգ։
Rumors Monitoring-ը հրաշալի միտք է և հեշտ օգտագործվող գործիք, որն օգնում է միավորել ամբողջ մեդիա տվյալները և արդյունավետ մոնիտորինգ իրականացնել բանալի բառերի միջոցով։ Այն խնայում է թիմակիցների ժամանակը և ռեսուրսները։ Բացի այդ, Rumors Monitoring-ի թիմը միշտ պատրաստ է օգնել գործիքի ավելի օպտիմալ օգտագործման վերաբերյալ իր խորհուրդներով։ Նրանք շարունակաբար բարելավում են հարթակի որակը՝ հիմնվելով հաճախորդների կարծիքների վրա։

Մենք տրամադրում ենք համապարփակ աջակցություն ցանկացած պահին, երբ կցանկանաք: (գործընկերների տարբերանշանների բաժին)

Մեզ վստահում են կառավարական և հասարակական կազմակերպություններ, տեղական և միջազգային ընկերություններ, ինչպես նաև հասարակայնության հետ կապերի մասնագետներ:

Բարձրացրեք ձեր ընկերության արդյունավետությունը մեզ հետ:
Մեր մասնագետը կօգնի ձեզ ծանոթանալ մեր հարթակին: Օգտվեք հնարավորությունից եւ պատվիրեք դեմո-տարբերակ: