Ինչ են խոսում մեր մասին

Հրաշալի հնարավորություն է՝ միշտ տեղեկացված լինելու, թե ինչ են մարդիկ խոսում Ձեր կազմակերպության ու բրենդի մասին։ Հարթակն օգնում է խնայել ամենօրյա պրեսս-կլիպինգի, մոնիտորինգի և հաշվետվությունների վրա ծախսվող ժամանակը։ Այն օգնում է արագ հասկանալ՝ ինչն է թրենդային տվյալ պահին հասարակության շրջանում։

Նարինե Հայրապետյան
Հաղորդակցման բաժնի ղեկավար @AGBU Հայաստան

Ձեզ անհրաժեշտ պահին մենք միշտ Ձեր կողքին ենք:

Մեզ վստահում են պետական կառույցներն ու հասարակական կազմակերպությունները, տեղական և միջազգային բիզնեսները, հաղորդակցության և հանրության հետ կապերի (PR) անհատ մասնագետները։

Մեր մասին

Խելացի և պարզ

Տեսնելով, թե որքան շատ ժամանակ են ծախսում PR թիմերը մեծ քանակությամբ տվյալներ գտնելու և վերլուծելու վրա, մենք հասկացանք, որ կարող ենք գտնել ավելի հեշտ ճանապարհ՝ թեթևացնելու նրանց ծանր աշխատանքը։ Ուստի որոշեցինք փորձարկել մեր ծրագրային հմտությունները և գտնել այնպիսի լուծում, որը կհեղափոխի PR մասնագետների կյանքը:

  • check
    Այլևս ոչ մի մեխանիկական որոնում հազարավոր հրապարակումների մեջ
  • check
    Մեկ խելացի հարթակի միջոցով ավանդական մեդիա կոնտենտում որոնում և վերլուծություն
  • check
    Տվյալների անմիջական հասանելիություն՝ իրական ժամանակում կատարվող թարմացումներով
  • check
    Ձեզ անհրաժեշտ բանալի բառերի ընտրության և փոփոխման ճկուն հնարավորություն
  • check
    Մեդիա բովանդակության ավտոմատացված հավաքագրում 24/7
  • check
    Ձեր էլփոստից բնօրինակ հոդվածներին անմիջական հասանելիության հնարավորություն
  • check
    Գերարագ որոնման հնարավորություն
  • check
    Տվյալների արագ վերլուծություն

Ակնթարթային հասանելիություն իրական ժամանակում կատարվող իրադարձություններին

Rumors Monitoring-ի առավելությունը տվյալների մեծ բազան է: Մենք ոչ միայն ապահովում ենք տվյալների արագ հասանելիություն, այլև դասակարգում ենք դրանք ըստ ժամանակահատվածի, տարածաշրջանի, լեզվի, կարևորության։ Ակնթարթային տվյալների արագ հասանելիությունը նշանակում է, որ մենք Ձեր PR-ի բարելավման համար կարող ենք մշակել փայլուն ռազմավարություն։

Ինչո՞ւ Rumors Monitoring

Ձեր մեդիա հաշվետվությունները հանձնե՛ք մեզ

  • settings
    ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ մոնիտորինգ
    Պատկերացրե՛ք այն հաճելի պահը, երբ մեդիա մոնիտորինգի հետ կապված ժամանակատար բոլոր հանձնարարությունները վերանում են Ձեր ամենօրյա պարտադիր գործողությունների ցանկից։ Պատկերացրե՛ք, թե որքան շատ ազատ ժամանակ և էներգիա կունենաք Դուք և Ձեր թիմը՝ բիզնեսն ԱՎԵԼԻ ԱՐԱԳ զարգացնելու համար։
  • dashboard
    Ձեր պարզ լուծումը
    Ձեր մասին մեդիա բոլոր հիշատակումները, պրեսս-կլիպինգները, հաշվետվությունները, գրաֆիկները և տվյալները միշտ ձեզ հետ են, ինչը Ձեր ամենօրյա աշխատանքը դարձնում է ավելի հեշտ, քան երբևէ։ Մեր պարզեցված, ավտոմատացված հարթակը Ձեր փոխարեն հոգ է տանում այդ ամենի մասին։
  • multiline_chart
    Շուկայի համապարփակ վերլուծություն
    Բաց մի՛ թողեք Ձեր բիզնես հնարավորությունները՝ մեդիայի կարևոր հրապարակումների բացակայության պատճառով։ Մեր ալգորիթմները Ձեր ընտրած բանալի բառերի միջոցով գտնում են անխտիր բոլոր թարմացումները, որի շնորհիվ Դուք միշտ տեղեկացված եք, և Ձեր որոշումները հիմնված են ամենաթարմ տեղեկատվության վրա։
  • people
    Նոր հնարավորություններ
    Թողե՛ք, որ տեխնոլոգիաներն աշխատեն Ձեր փոխարեն: Առա՛ջ անցեք Ձեր մրցակիցներից՝ ունենալով ավելի համապարփակ տեղեկատվություն, որին չէր կարող տիրապետել Ձեր թիմը, նույնիսկ եթե շուրջօրյա աշխատեր որոնումների վրա։ Մեր հզոր, դետալների հանդեպ ուշադիր և հուսալի որոնման համակարգը բացառում է ցանկացած բացթողում։
  • timeline
    Իմացե՛ք Ձեր զբաղեցրած դիրքը
    Խուսափե՛ք PR աղետներից՝ մոնիտորինգի ենթարկվող բովանդակության վերաբերյալ անմիջապես ստանալով համապատասխան ծանուցումներ։ Հեշտորեն ապահովե՛ք Ձեր ակտիվ օնլայն ներկայացվածությունը։ Պահպանե՛ք կապը Ձեր հաճախորդների հետ՝ անմիջապես արձագանքելով ծագող բոլոր խնդիրներին։
  • Մենք Ձեզ լիովին աջակցում ենք
    Rumors Monitoring-ը Ձեր օգտահաշվի կառավարումն ամբողջությամբ հանձնում է ձեզ։ Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել մեզ՝ անվճար աջակցություն ստանալու համար։
    phone
    095-405-100

Հաջողության պատմություններ

Ծանոթացե՛ք մեր հաճախորդների կարծիքներին

keyboard_arrow_left
keyboard_arrow_right
Test
Rumors Monitoring-ը հրաշալի հարթակ է: Այն ապահովված է անհրաժեշտ տեղեկատվությամբ, տվյալների վերլուծությամբ և արդյունավետ կերպով լուծում է բազմաթիվ խնդիրներ, որի շնորհիվ կազմակերպությունները դառնում են ավելի մրցակցային։ Խնայում է իմ ժամանակը և բարձրացնում աշխատանքի արդյունավետությունը, նպաստում հոդվածների վաղ բացահայտմանը, հոդվածը հայտնվելուն պես ուղարկում է ծանուցումներ օրվա ցանկացած պահի, ներառում է մեծ քանակությամբ աղբյուրներ՝ ավելի լայն մոնիտորինգի համար։
Հրաշալի հնարավորություն է՝ միշտ տեղեկացված լինելու, թե ինչ են մարդիկ խոսում Ձեր կազմակերպության ու բրենդի մասին։ Հարթակն օգնում է խնայել ամենօրյա պրեսս-կլիպինգի, մոնիտորինգի և հաշվետվությունների վրա ծախսվող ժամանակը։ Այն օգնում է արագ հասկանալ՝ ինչն է թրենդային տվյալ պահին հասարակության շրջանում։
Rumors Monitoring-ը մեծապես նպաստում է աշխատանքիս արդյունավետությանը, էականորեն խնայում ժամանակն ու նյարդերը՝ հնարավորություն տալով ամբողջական պատկերացում կազմել մեր արտադրանքի նկատմամբ հետաքրքրվածության մասին։
Rumors Monitoring-ն աշխատանքիս արդյունավետությանը նպաստող գործիք է, որի շնորհիվ կարող եմ ընդամենը մի քանի րոպեում վիճակագրություն հավաքել։ Ինչպես նաև յուրաքանչյուր միջոցառման ավարտին կարիք չկա դիմել որոնողական համակարգերի օգնությանը կամ կապ հաստատել լրագրողների հետ՝ նրանցից հղումներ խնդրելու համար։ Կարելի է ընդամենը մեկ-երկու քայլով գտնել փնտրածն ու կառավարել տվյալ ընկերությանը վերաբերող բոլոր անդրադարձերը։
Այս հարթակը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչպես նաև բանալի բառերի օգնությամբ ապահովում է ցանկացած թեմայի վերաբերյալ մամուլի ամբողջական անդրադարձի արագորեն ստացումը: Հրաշալի հարթակ է բոլոր նրանց համար, ովքեր աշխատանքի բնույթից կամ այլ նպատակներից ելնելով՝ ցանկանում են օնլայն ԶԼՄ-ների արագ մոնիտորինգ իրականացնել: Հարթակը հրաշալիորեն տեսակավորում է հրապարակումները, ունի ֆիլտրացիայի ճկուն համակարգ։
Rumors Monitoring-ը հրաշալի միտք է և հեշտ օգտագործվող գործիք, որն օգնում է միավորել ամբողջ մեդիա տվյալները և արդյունավետ մոնիտորինգ իրականացնել բանալի բառերի միջոցով։ Այն խնայում է թիմակիցների ժամանակը և ռեսուրսները։ Բացի այդ, Rumors Monitoring-ի թիմը միշտ պատրաստ է օգնել գործիքի ավելի օպտիմալ օգտագործման վերաբերյալ իր խորհուրդներով։ Նրանք շարունակաբար բարելավում են հարթակի որակը՝ հիմնվելով հաճախորդների կարծիքների վրա։

Ինչո՞ւ ոչ Google

Ավելի լավն է, քան Google-ը

Google-ը հրաշալի կայք է, սակայն ոչ մեդիա մոնիտորինգի համար։ Ինչո՞ւ։
arrow_forward
Մեդիա մոնիտորինգն ավելին է, քան մեկ հրապարակում գտնելը
arrow_forward
Դուք չեք կարող հասկանալ ամբողջական պատկերը՝ հիմնվելով միայն Google-ի արդյունքների վրա
arrow_forward
Google-ի որոնումները բերում են նաև բազմաթիվ ոչ համապատասխան հոդվածներ
Rumors Monitoring-ը ձեզ կտրամադրի ամբողջական տվյալներ
arrow_forward
Մեկ կարևոր մեդիա հրապարակման բացակայությունը կարող է փոխել ամեն ինչ
arrow_forward
Դուք պետք է իմանաք, թե ինչ են Ձեր մասին խոսում բոլորը՝ բոլոր տեղերում
arrow_forward
Մոնիտորինգը ներառում է նաև սոցիալական մեդիայում կատարված բոլոր մեկնաբանությունները

Վերլուծություններ

Արժեքավոր արդյունքներ՝ տվյալների մեծ բազայի վերլուծությունից

keyboard_arrow_left
keyboard_arrow_right
Ձեր բոլոր տվյալները՝ հեշտ հասանելի
Դուք կարող եք պատկերացում կազմել PR և հաղորդակցության ոլորտում Ձեր՝ տարիներ շարունակ ծախսած ջանքերի վերաբերյալ, քանի որ Rumors Monitoring-ը ներառում է տվյալներ՝ 2015-ից սկսած։
Մրցակիցների վերլուծություն
Դուք հասանելիություն ունեք երկրի մակարդակով ամբողջական տվյալների, ինչը թույլ է տալիս բացահայտել մրցակիցների ակտիվությունը՝ առանց գուշակությունների։
Մեդիա ակտիվություն
Գրաֆիկների միջոցով բացահայտե՛ք ցածր և բարձր ակտիվության օրերը՝ ճիշտ որոշումներ կայացնելու համար։
Մեդիայի բաշխման վիճակագրություն
Բացահայտե՛ք մեդիայի այն աղբյուրները, որտեղ Ձեր բանալի բառերն ամենաշատն են գտնվել։
Facebook վարկանիշի վերլուծություն
Բացահայտե՛ք, թե ինչ ընդգրկվածություն է ունեցել Ձեր հրապարակումը Facebook-ում։ Ծանոթացե՛ք մեկնաբանություններին, հավանումներին և ֆեյսբուքյան վարկանիշին։

Գտե՛ք Ձեր մտքի խաղաղությունը

Տեղեկացված լինելով, թե ինչ են խոսում ձեր մասին 24/7՝

  • check
    Դուք այլևս չեք ունենա ոչ մի տհաճ անակնկալ,
  • check
    Ոչ մի բացթողում,
  • check
    Դարձե՛ք իրավիճակի վերահսկողը՝
  • check
    Դարձնելով Ձեր PR-ը շատ ավելի հեշտ: